ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու համար

Հեղինակային իրավունքի պաշտպանությունը՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու համար
13.11.2013 | 16:34

Նոյեմբերի 13-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Հեղինակային իրավունքի պաշտպանությունը և կիրառումը՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու համար» թեմայով:

2013 թվականի հոկտեմբերից ԻՏՁՄ-ն շահերի պաշտպանության և բիզնեսի խթանման նպատակով ձեռնամուխ է եղել նոր ծրագրի իրականացմանը` «Հանրային շահերի պաշտպանություն և հանրային քարոզարշավ` հեղինակային իրավունքի օրենքի նախագծի ընդունման նպատակով», որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից:

«Ծրագրի ռազմավարական նպատակն է ապահովել հեղինակային իրավունքի մասին օրենքի համակողմանի ընդունումը, ինչը Հայաստանում կստեղծի բարենպաստ միջավայր հեղինակային իրավունքների պաշտպանության համար՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու նորարարությունը: Ծրագիրը կտևի 7 ամիս, որի ընթացքում հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ կիրազեկվեն ոչ միայն Երևանի քաղաքացիները, այլև մարզերի բնակիչները»,- նշեց Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման բաղադրիչի ղեկավար Ջոն Դոնսը:

«Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարևոր է Հայաստանի համար՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու նպատակով: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք, որ հեղինակային օրենքի նախագիծը քննարկվի հասարակության լայն շրջանակներում, համապատասխան արձագանք ստանա և այնուհետև ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

2013թ. ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը ձեռնամուխ է եղել հեղինակային իրավունքի մասին նոր, արդիական և ԵՄ ստանդարտներին համապատասխան օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Նախագիծն ամրագրում է տեղացի և օտարերկրյա հեղինակների և մտավոր աշխատանքի արդյունք ստեղծողների հեղինակային իրավունքի պաշտպանությունը և համահունչ է ՀՀ կառավարության ռազմավարությանը: Այն Եվրամիության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացի ապահովման նպատակով կառավարության կողմից իրականացվող միջոցառումների մասն է կազմում:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ ուղղված հեղինակային իրավունքի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի լրամշակմանն ու ընդունմանը, այդ թվում ներկայացվող առաջարկությունների վերաբերյալ ամփոփագրերի պատրաստում, շահագրգիռ կողմերի հետ հանրային ներկայացումների, լսումների և քննարկումների կազմակերպում, զանգվածային լրատվամիջոցների ներգրավում, շահառուների և պետական մարմինների մասնակցությամբ հանրային բանավեճերի կազմակերպում և այլն:

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ